Ապրիլի 2-ին հայտարարվեց, որ Իրանը և վեց գերտերությունները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, ութօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։
Թվաբանության հետ մեծ խնդիրներ չունեմ, խնդիրս պատմության հետ է: Եթե անդրադառնանք ցեղասպանության մեր ընկալման պատմությանը, պիտի ընդունենք, որ Խորհրդային Հայաստանում միայն 1965-ից՝ 50 տարի հետո, հնարավոր դարձավ հրապարակավ քննարկել, բացահայտ խոսել ու գրել 50 տարի առաջ կատարված ցեղասպանության վերաբերյալ:
Ներքաղաքական դաշտում, բացի ժիրայրսէֆիլյանենց հակահայրենիքային` ապրիլքսանչորսյան հարամումից, այլ բան կարծես աչքի չի զարնում: Շարժը ներքաղաքական բիոսֆերայում ամբողջ թափով կսկսվի ապրիլի 24-ից հետո` սահմանադրական բարեփոխումների «գետնին վրա»:
Հունվարի 29-ին ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Արդեն փետրվարի կեսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, որ Հռչակագիրը վտանգավոր փաստաթուղթ է, վտանգներից մեկը անվանված էր մտավախությունը, որ այդ փաստաթուղթը կկանխի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը աշխարհում:
Կարճ-կոնկրետ՝ ի՞նչ ունեինք մարտի սկզբին ու ի՞նչ ունենք ավարտին:
Հավարտ եվրոպական, չինական ու ռուսական շաբաթների ունենք աննախադեպ առատություն բանավոր հայտարարությունների, խոստումների, գրավոր համաձայնագրերի ու հուշագրերի: Բեղմնավոր էր գարնան սկիզբը:
Ինչո՞ւ են երկրաշարժեր լինում, հրաբուխներ ժայթքում, կղզիներ անհետանում ու առաջանում: Այո, կայունություն չկա երկրակեղևում: Ոչ մի տեղ կայունություն չկա՝ ոչ երկրի խորքում, ոչ երկրի վրա, ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս: Ի՞նչ անես:
Եվ այսպես, 2013 թ. սեպտեմբերից հետո Հայաստանը ռազմավարական առումով կարևոր երկրորդ քայլը ձեռնարկեց իր արտաքին քաղաքականության, ասենք, նաև արտաքին տնտեսական քաղաքականության մեջ։ Մարտի 24-28-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց կատարեց Չինական Ժողովրդական Հանրապետություն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է հարցազրույց տվել France 24 հեռուստաընկերությանը և եթերում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միայն Անկարան է կառուցողական քայլեր անում. «Հայաստանը որևէ դրական քայլ չի ձեռնարկել:
Դուք նկատեցի՞ք, որ եվրոպական շաբաթին հաջորդեց չինականը: Մարտի 24-28-ը պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ավելի շատ համաձայնագրեր ստորագրեց, քան վերջին մեկ տարում էր ստորագրվել:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...